Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Մութ ուղեղների ժամանակը

Մութ ուղեղների ժամանակը
19.03.2025 | 12:33

Չինաստանում արդեն գործում են «մութ գործարաններ»: Սրանք 100% ավտոմատացված և ռոբոտներով կազմակերպվող արտադրություններ են, որտեղ մարդու բացակայության պայմաններում լույսի կարիք չկա: Հետևաբար և՝ անունը:

Չինաստանը «մութ գործարանների» ժամանակաշրջան է արդեն մտնում, իսկ Հայաստանում դեռ պայքարում ենք մութ ուղեղները լուսավորյալ դարձնելու ժամանակաշրջանում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ